Որակի կառավարում
- Պրոցեսների ցանկ, դրանց կապերը և պատասխանատուները
- Ռիսկեր, հնարավորություններ և որակի նպատակներ
- Ծրագրում՝ ով ինչ հաստատեց և երբ, անհամապատասխանությունների և շտկող գործողությունների գրանցում
- Ներքին աուդիտ և ղեկավարության վերլուծություն
Բիզնես պրոցեսներ · Ավտոմատացում · ISO 9001 / 27001
Ուսումնասիրում ենք, թե ինչպես է իրականում աշխատում ձեր ընկերությունը, հանում ենք ավելորդ քայլերը և ամեն ինչ տեղափոխում ծրագրի մեջ, որը ստեղծվում է հենց ձեզ համար։
| A | B | C |
|---|---|---|
| Թուղթ A4 | 20 տուփ | ? |
| Տոներ | 4 հատ | ստորագր․ |
| Վառելիք | — | ? |
Տնօրենը ստորագրե՞լ է պահանջագիրը։
Պահանջագիր №__
Ստորագրություններ՝ 2 / 4ՍՊԱՍՈՒՄ Է
Ոչ ոք չգիտի, թե փաստաթուղթը որտեղ է։
Ամեն քայլ ունի պատասխանատու, ժամկետ և գրառում։
Ինչով ենք զբաղվում
Սկզբում հասկանում ենք ձեր բիզնեսը, հետո լավացնում պրոցեսները և միայն դրանից հետո ավտոմատացնում՝ ծրագրով, որը ստեղծված է հենց ձեզ համար։
Ծանո՞թ է
Իրավիճակներ, որոնք տեսնում ենք գրեթե ամեն ընկերությունում, որտեղ աշխատանքը դեռ թղթով և Excel-ով է։
Պահանջագիրը շրջում է սեղանից սեղան, և ոչ ոք չգիտի՝ ում մոտ է։
Մատակարարը, գումարը և ամսաթիվը մուտքագրվում են Excel-ում, հաշվապահական ծրագրում և նամակում։
Ղեկավարը իրական պատկերը տեսնում է ամսվա վերջում, երբ արդեն ուշ է։
Աշխատակիցը հեռանում է, և նրա հետ գնում է «ինչպես ենք անում»-ը։
Առաջադրանքները տրվում են բանավոր, և ուշացումը պարզվում է հետո։
ISO-ի կամ ստուգման համար փաստաթղթերը հավաքվում են վերջին շաբաթում։
Ծառայություններ և աշխատանքի ընթացք
Ավտոմատացնում ենք արդեն բարելավված պրոցեսը, ոչ թե ներկա խառնաշփոթը։ Ամեն փուլ ավարտվում է ձեր հաստատմամբ։
Ընդունում եք հաշվետվությունը և ընտրում, ինչից սկսել։
Հաստատում եք նոր պրոցեսները և մոդուլների հերթականությունը։
Ընդունման ակտ՝ ամեն մոդուլի համար։
Ամսական պայմանագիր։
Կարող եք կանգ առնել ցանկացած հաստատման կետում։ Վճարում եք միայն ընդունված փուլերի համար։
Ստանդարտներ
Ստանդարտների պահանջները կատարվում են ամեն փուլում։ Ավտոմատացումից հետո մնում է համակարգն ու փաստաթղթերը հասցնել ավարտին։
Մենք ինքներս աշխատում ենք ISO 27001-ի սկզբունքներով։ Ձեր տվյալները պաշտպանված են գաղտնիության համաձայնագրով՝ առաջին հանդիպումից։
Սերտիֆիկատը տալիս է հավատարմագրված մարմինը։ Մենք ձեզ պատրաստում ենք սերտիֆիկացման աուդիտին։
Պայմաններ
Ամեն փուլի գինը հայտնի է նախօրոք։ Նոր պահանջները գնահատվում են առանձին։
Կանխավճար փուլի սկզբում, մնացածը՝ ընդունման ակտից հետո։
Ծրագիրը տեղադրվում է ձեր սերվերում, տվյալները մնում են ձեզ մոտ։
Հայերեն ծրագիր, հայկական փաստաթղթեր, կապ ՀԾ Հաշվապահի հետ։
Կապ
Պատմեք ձեր ընկերության մասին։ Առաջին հանդիպմանը կքննարկենք, թե որ պրոցեսներից արժե սկսել։